10/03/2022 14:32
Խրամորթում վիրավորված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում. վիճակը կայուն է
Մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Արցախի ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները:
Քաղաքացու առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: