10/03/2022 20:33
Պետք է քննարկել, խորհրդակցել. Միրզոյանը` Լավրովի հետ հանդիպմանը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Անթալիայում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Ես շատ ուրախ եմ, որ մենք կկարողանանք մտքեր փոխանակել մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ, հատկապես՝ ապրիլի սկզբին կայանալիք Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստան այցի նախապատրաստման շրջանակներում։ Վստահ եմ, որ դա կծառայի մեր դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է Լավրովը։
Միրզոյանն իր հերթին ընդգծել է, որ երկկողմ շփումներում շատ կարևոր են ուղիղ զրույցները։
«Մենք վաղուց չենք տեսել միմյանց։ Շատ բան է կուտակվել։ Մենք պետք է անցնենք երկկողմ օրակարգի հարցերով, և դեռ կան նոր խնդիրներ, որոնք ի հայտ են եկել։ Պետք է քննարկել, խորհրդակցել», - նշել է Միրզոյանը։