10/03/2022 11:14
Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին գնահատական տալուց
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին. վերջինս հայտարարեց, թե իրավիճակը լարված է, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։
Նա նշեց, թե այս պահին հավելյալ որևէ գնահատական տալուց զերծ կմնա, քանզի Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
«Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այսպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը 15 անգամ ականանետ է կիրառել Արցախի արևելյան ուղղությամբ:
Վիրավորվել է քաղաքացիական մեկ անձ: Ադրբեջանը Խրամորթի ուղղությամբ կուտակել է ծանր տեխնիկա: