10/03/2022 22:21
Լավրովն ու Բայրամովը Անթալիայում քննարկել են հայ-ադբեջանական սահմանի դելիմիտացիայի մեկնարկին վերաբերող հարցեր, պայմանավորվել են անցկացնել «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում կայացած համաժողովի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ վերաբերող, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկին, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ինչպես նաև հումանիտար բնույթի խնդիրների լուծմանը, հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երկրորդ հանդիպման շուտափույթ կազմակերպման շուրջ»,- հայտնում է գերատեսչությունը։
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա քայլերը։
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում։