10/03/2022 19:31
Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է Արցախի ուժային կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն․ Արցախի ԱԽ
Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները, ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը։
Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է Արցախի Հանրապետության ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։
Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից։
«Մեկ անգամ ևս կոչ ենք անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է Արցախի ԱԽ տարածած հաղորդագրությունում։