10/03/2022 14:20
Զինծառայող Հայկ Զաքարյանի բուժման ծախսերը վճարելու նպատակով կառավարությունը ՊՆ-ին գումար է հատկացրել
Կառավարության որոշմամբ Հայկ Զաքարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հայդելբերգ քաղաքի «SCHMIEDER» բուժհաստատությունում իրականացվող բուժման ծախսերը վճարելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 71389,47 հազար դրամ:
Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Զաքարյանի վերականգնողական բուժումն ավարտվել է, և Գերմանիայի բուժհաստատության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել բուժումը ևս 90 օր:
Հայկ Զաքարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է. Քարվաճառի Օմարի լեռնանցքը պաշտպանելիս հոկտեմբերի 13-ին գլխի շրջանում ստացել էր բեկորային ծանր վիրավորում: