10/03/2022 11:05
Խրամորթում ադրբեջանցիների արձակած ականը պայթել է խաղաղ բնակչի տան բակում. վիրավորը հոսպիտալացվել է
Այսօր՝ ժամը 10:35-ին, ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ականը պայթել է տան բակում:
Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: