11/03/2022 11:15
Դոնեցկի զորքերը ազատագրել են Վոլնովախա քաղաքը. ՌԴ ՊՆ
Դոնեցկի զինված ուժերն ազատագրել են Վոլնովախա քաղաքը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մի խումբ զորքեր ազատագրել են Վոլնովախա քաղաքը, վերահսկողության տակ են վերցվել նաև Օլգինկա, Վելիկա-Անադոլ, Զելյոնի Գայ բնակավայրերը, առաջխաղացումը կազմել է մինչև 6 կմ», - ասել է նա։
Իգոր Կոնաշենկովը նշել է, որ միլիցիայի ստորաբաժանումները շարունակում են սեղմել օղակը Մարիուպոլում, ընդհանուր առաջխաղացումը արևելյան, հյուսիսային և արևմտյան ուղղություններից կազմել է մինչև 800 մետր: