11/03/2022 13:30
Մերձավոր Արևելքից ավելի քան 16 հազար կամավորական պատրաստ է օգնության հասնել Դոնեցկին և Լուգանսկին. Շոյգու
Ավելի քան 16 000 կամավորականներ Մերձավոր Արևելքի երկրներից պատրաստակամություն են հայտնել մասնակցել ռազմական գործողություններին Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների կողմից, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մենք հսկայական թվով դիմումներ ենք ստանում տարբեր երկրներից կամավորականներից, ովքեր ցանկանում են գալ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններ՝ մասնակցելու, իրենց կարծիքով, ազատագրական շարժմանը: Ամենամեծ թիվը Մերձավոր Արևելքի երկրներից է՝ արդեն ավելի քան 16000 դիմում», - ասել է Շոյգուն Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը։
«Եվ այստեղ, իհարկե, ճիշտ ենք համարում դրական արձագանքել խնդրանքներին, մանավանդ, որ այդ խնդրանքները փողի համար չեն, այլ այդ մարդկանց իրական ցանկությամբ», - նշել է պաշտպանության նախարարը։
Նա հավելել է, որ այս կամավորականներից շատերը վերջին 10 տարիների ընթացքում օգնել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։