11/03/2022 11:09
Հայաստանում արձանագրվել է 8 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք
Մարտի 11-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 128 նոր դեպք: Կատարվել է 2759 թեստավորում, առողջացել՝ 350 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 842 դեպք, որոնցից 407 933-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3707 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8568 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1634 է. նախորդն օրն արձանագրվել է 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 8 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 930 081 թեստավորում։