11/03/2022 17:54
Մեծ Բրիտանիան ՌԴ Պետդումայի 386 պատգամավորի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
Մեծ Բրիտանիան ՌԴ Պետդումայի 386 պատգամավորի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու համար։
«ՌԴ Պետդուման փետրվարին վավերացրեց Ուկրաինայի ինքնիշխան տարածքներ Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման մասին համաձայնագրերը, թույլատրեց, որ այնտեղ ռուսական զորքեր տեղակայվեն՝ դա ծառայեցնելով որպես պատրվակ՝ «ներխուժման» համար»,- նշված է գերատեսչության տարածած հայտարարությունում։
Նոր և նախորդիվ սահմանված պատժամիջոցների հանրագումարում բրիտանական «սև ցուցակում» հայտնված Պետդումայի պատգամավորների թիվը հասել է 400-ի։ Նրանց արգելվում է այցելել Մեծ Բրիտանիա, այնտեղ ունենալ բանկային հաշիվներ և ծավալել բիզնես-գործունեություն։
«Մենք թիրախավորել ենք նրանց, ովքեր ներգրավված են Ուկրաինա ապօրինի «ներխուժման» մեջ և նրանց, ովքեր աջակցում են այս բարբարոսական «պատերազմին»։ Մենք չենք թուլացնելու ճնշումն ու պատժամիջոցներով ձգելու ենք ռուսական տնտեսության սեղմակները»,- այս առնչությամբ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասսը։