11/03/2022 13:21
Ուելսի հավաքականը հրաժարվել է մասնակցել Հայաստանում անցկացվելիք կանանց հավաքականների մրցաշարին
Մարտի 15-ից 21-ը Հայաստանում կկայանա ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարը:
Ուելսի հավաքականը հրաժարվել է մասնակցությունից: ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատված նոր խաղացանկը՝ ստորև.
Մարտի 15 - Հայաստան Մ-17 - Թուրքիա Մ-17, Արմավիր, 15։00
Մարտի 18 - Թուրքիա Մ-17 - Լատվիա Մ-17, Երևան, 14։00
Մարտի 21 - Լատվիա Մ-17 - Հայաստան Մ-17, Արմավիր, 15։00
Մրցաշարը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են նախապես դիմել ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժին՝ ՀՖՖ կողմից տրամադրվող հավատարմագրերը ստանալու համար, կամ ստանալ դրանք մարզադաշտերում՝ հանդիպումներից առաջ:
Մրցաշարին ընդառաջ՝ կանանց Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 11-22-ը մարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․
Դարպասապահներ
Էլլա դե Կրույֆ - «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)
Լիլիթ Բաբայան - Սևանի սպորտ դպրոց
Լիլիթ Մանասյան - «Նոա աղջիկներ»
Պաշտպաններ
Ֆրանչեսկա Խաչատուրյանց - «ԼԱ Բրեյքերզ» (ԱՄՆ)
Տատիանա Գրիգորյան - «Սթրայքերզ» (ԱՄՆ)
Քնարիկ Բաղդասարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Աննա Մարգարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու աղջիկներ»
Նարե Մեծոյան - «Շիրակ աղջիկներ»
Սուսաննա Սահակյան - «Ուրարտու աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Դիանա Մելիքբեկյան - «Ուրարտու աղջիկներ»
Էմմի Սարգսյան - «Ուրարտու աղջիկներ»
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Մարիաննա Վարդանյան - «Ուրարտու աղջիկներ»
Մարիամ Մակարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Ռոզալինա Երիցյան - «Փյունիկ աղջիկներ»
Թամարա Սահակյան - «Հայասա»
Լարա Քասաբյան - «Ուրարտու աղջիկներ»
Արաքսյա Ամիրյան - «Ուրարտու աղջիկներ»
Իսաբելա Ներսեսյան - ԱՄՆ
Հարձակվողներ
Նարինե Իսկանդարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու աղջիկներ»
Արինա Գալստյան - «Փյունիկ աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու աղջիկներ»