11/03/2022 17:32
Արցախի ՊԲ-ն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն իրականացնում են խնդիրները. ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա. Արցախի ԱԽ
Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը հանրությանը հորդորում է տուրք չտալ կեղծ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
«Համացանցում լրատվական ուղղվածության որոշ կայքեր և սոցիալական ցանցի էջեր շրջանառում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ Հանրապետության այս կամ այն համայնքներում ստեղծվում են «ինքնապաշտպանական կազմավորումներ»։
Հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ, իրականացնում է իր վրա դրված խնդիրներն ամբողջ ծավալով։ Լրացուցիչ կառույցների ձևավորման վերաբերյալ լուրերը կեղծ են այնքանով, որքանով որ գործնականում նման ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա։
Հորդորում ենք տուրք չտալ կեղծ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: