12/03/2022 21:32
Արցախում հումանիտար աղետ է. դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է. Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախում հումանիտար աղետ է... Թշնամին շարունակում է մուղամ միացնել, ահաբեկել խաղաղ բնակիչներին, թույլ չի տալիս վերանորոգել միակ գազատարը (ամենայն հավանականությամբ՝ իրենք են պայթեցրել), այս պահին Արցախը հոսանքազրկված է:
Իշխանավորներն էլ հանգստյան օրերն են վայելում, նրանցից ոմանք էլ հասցրել են իրենց ընտանիքները տեղափոխել Արցախից:
Արցախը ձեզ չի ներելու, դուք պատասխան եք տալու, դատաստան լինելու է...»։