12/03/2022 17:27
Արթուր Վանեցյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի «Արդարություն» կուսակցության և խորհրդարանական խմբակցության անդամների հետ
Մարտի 12-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահների, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների և «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հանդիպումը, հայտնում է Արցախի «Արդարություն» կուսակցությունը։
«Իր խոսքում պարոն Վանեցյանը նշեց, որ այստեղ է, որպեսզի միասին գտնեն այն աղետալի վիճակից, որում գտնվում է Արցախը: Արթուր Վանեցյանը մի քանի գործնական առաջարկներ արեց այդ ուղղությամբ: Ի պատասխան, Արցախի «Արդարություն» կուսակցության գործող համանախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ Արցախի համար այս ծանրագույն շրջանում շատ կարևոր են գործընկերների հաճախակի այցերը: Փաստեց, որ այն, ինչը հիմա տեղի է ունենում Արցախում, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հումանիտար աղետ և, եթե միջազգային հարթակներին հասանելի ամբիոններից իրականության մասին չբարձրաձայնվի, Արցախը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որ ելքեր փնտրելն այլևս անիմաստ կլինի:
Կողմերը բաժանվեցին՝ կայացրած որոշումով»,- նշված է կուսակցության հաղորդագրությունում: