12/03/2022 15:25
Արկը պայթել է շինության բակում և պատճառել գույքային վնաս. Արցախի դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցավոր արարքները. Լուսանկարներ
Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:
«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը:
Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»,-ասված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունում: