12/03/2022 09:30
«Հրապարակ». Այժմ առաջնային է դառնում Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը. բողոքող արցախցի
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քանի՞ անգամ կարելի է դիմել ռուս խաղաղապահներին ու ասել՝ գիտե՞ք, էս հատվածում սենց բան է եղել, էն հատվածում...Հո ամեն անգամ ռուս խաղաղապահներին դիմելով չէ՞։ Հայաստանը պիտի քայլեր ձեռնարկի։ Այժմ առաջնային է դառնում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը։ Սրանից հետո արդեն պիտի ռազմական դաշինք կնքվի 2 հանրապետությունների միջև։
Դա պիտի լինի այնպես, ինչպես դա արել են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ասում են՝ իրենք խաղաղության կողմնակից են, Հայաստանի հետ խաղաղ գոյակցության կողմնակից են, բայց միևնույն ժամանակ ռազմական դաշինք են կնքում ընդդեմ Հայաստանի»,- երեկ ասում էր կառավարության մոտ բողոքի ակցիա անող արցախցիներից մեկը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում