12/03/2022 19:41
Ռազմական հատուկ գործողության սկզբից մինչև այսօր Ուկրաինայի ոսկու և արտարժույթի ազգային պահուստը կրճատվել է 2 միլիարդ դոլարով․ Զելենսկու խորհրդական
Ռազմական հատուկ գործողությանը հաջորդած երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ոսկու և արտարժույթի ազգային պահուստի կորուստը 2 միլիարդ դոլարից ավելի է կազմել, հայտարարել է Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։
Նրա խոսքով՝ փետրրվարի 24-ի դրությամբ Ուկրաինայի ոսկու և արտարժույթի ազգային պահուստը 29,5 միլիարդ դոլար է կազմել։
«Արդեն երկու է շաբաթ անցել, և մենք տեսնում ենք, որ այժմ մեր պահուստը 27,5 միլիարդ դոլարի մակարդակի է»,- ասել է Ուստենկոն՝ «Украина 24»-ի եթերում։