12/03/2022 11:15
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք. 2 քաղաքացի է մահացել
Հայաստանում մարտի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 953 դեպք, որից 408 հազար 215-ը`առողջացած, 8570-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3533 բուժառու:
Երեկ կատարվել է 2939 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, առողջացել է 282 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 933 հազար 20-ի: