14/03/2022 15:19
Դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարությանը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը. որոշումը վերջնական է։
Դատավորներ Դավիթ Խաչատրյանն ու Վիգեն Քոչարյանը որոշման վերաբերյալ ունեին հատուկ կարծիք։
Կարգապահական վարույթը վերաբերում էր դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։