14/03/2022 11:15
Մենք հաղթելու ենք. ես գիտեմ, ես հավատում եմ դրան. Զելենսկի
Միավորվելու և սեփական ժողովրդին միշտ հիշելու ունակության շնորհիվ Ուկրաինան հաղթելու է Ռուսաստանին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր Ուկրաինայի անկախության համար պատերազմի 18-րդ օրն է, այսօրվա սկիզբը սև էր, ռուսական հրթիռներն ու ռումբերը նորից հարվածել են մեր պետությանը», - ասել է նա իր տեսաուղերձում։
«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, որ ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա», - դիմելով արևմտյան առաջնորդներին՝ նշել է նա:
Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով։