14/03/2022 10:54
«Երեկոյան արդեն ուշ կլինի». Կադիրովը Մարիուպոլում գտնվողներին կոչ է արել շտապ հանձնվել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Մարիուպոլում գտնվողներին կոչ է արել անհապաղ հանձնվել։
«Երեկոյան ուշ կլինի։ Մենք ձեզ կտրամադրենք անվտանգություն։ Մեր 5000 լավագույն չեչեն մարտիկները Մարիուպոլի շրջակայքում են և ներսում:
Գոնե մեկ անգամ տղամարդու քայլ արեք՝ հանուն խաղաղ բնակչության ու քաղաքի։ Նորից եմ ասում՝ երեկոյան ուշ կլինի», - Telegram-ի իր ալիքում գրել է Կադիրովը։