14/03/2022 15:09
Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն սկանդալի կենտրոնում է հայտնվել Ռուսաստանում ու մեղադրվում բիզնես խլելու մեջ. Փաստինֆո
Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն սկանդալի կենտրոնում է հայտնվել Ռուսաստանում. նրա անունը շրջանառվում է քիմիական արդյունաբերության ոլորտում հայտնի խոշոր ձեռնարկությունը խլելու գործընթացի մեջ, գրում է Pastinfo.am-ը։
Խոսքը վերաբերում է նատրիումի սուլֆատի արտադրությամբ զբաղվող «Кучуксульфат» ընկերությանը։ Այն գտնվում է Ալթայի երկրամասի Բլագովեշչենսկի շրջանի Ստեպնոե Օզերո գյուղում։ «Момент истины» ռուսական տեղեկատվական պորտալում հրապարակված հոդվածի համաձայն, այս գործարանը Ռուսաստանում միակն է, որը զբաղվում է բնական նատրիումի սուլֆատի արտադրությամբ, որտեղ աշխատում է շուրջ 1251 մարդ։ Readovka տելեգրամ ալիքի տվյալներով` այս գործարանն է ապահովում Ստեպնոե Օզերո բնակավայրի բարեկեցությունը` աշխատատեղ, հանրային վայրերի բարեկարգում, մարզական ակումբների ֆինանսավորում, տարաբնույթ սոցիալական ծրագրեր իրականացում` գյուղի տարբեր սոցիալական խմբերի մարդկանց համար, սակայն այս պահին համայնքային իշխանությունը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել, որովհետեւ գործարանի աշխատանքը փորձ է արվում խոչընդոտել: Պատճառը, ըստ ռուսական մամուլի, գործարանի սեփականության համար պայքարն է.
Մինչեւ 2000-ականները «Кучуксульфата»-ի գլխավոր տնօրենը եղել է Վլադիմիր Նեչեպուրենկոն, որի օրոք ձեռնարկությունն աշխատել է բնականոն, իսկ աշխատակիցների աշխատավարձը վճարվել է կայուն: Նոր սեփականատերերը նրան ազատել են աշխատանքից, իսկ ֆինանսական հոսքերը ուղղել դեպի արտերկիր: Կառավարումն ստանձնել է Ալթայի երկրամասի ղեկավարի նախկին տեղակալ Սերգեյ Լոկտեւը, որն այդ պաշտոնում կարողացել եր բավական շատ ունեցվածք կուտակել, ինչի մասին կարող էին երազել շատ գործարարներ: Բլագովեշչենսկի ամբողջ շրջանը, կարելի է ասել, դարձել է նրա սեփականությունը, որի արդյունքում «Кучуксульфат»-ը եւս դարձավ նրա սեփականությունը ու օգնեց է դառնալ ավելի ազդեցիկ
Ռուսական մամուլի տեղեկություններով` ձեռնարկությունը ձեռք բերելու հարցում նրան օգնել է Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Վասիլի Գամայունովը: Վերջինիս անունը, լինելով իրավապահ մարմինների աշխատակից, շրջանառվել է տարբեր կասկածելի պատմություններում: Բանակցությունների փոխարեն նա հրկիզել է մարդկանց մեքենաները, սպառնացել, ահաբեկել կամ ուղղակ հափշտակել նրանց բաժնետոմսերը. «Кучуксульфат» -ը եւս Լոկտեվն ու Գամայունովը ձեռք են բերել ահաբեկումների միջոցով, որից հետո նախ սկսեցին ուշացումներով վճարել աշխատավարձերը, ապա` ճնշումների ներքո տիրացել նաեւ հին աշխատակիցների բաժնետոմսերին: Արդյունքում` նրանց ձեռքում է կենտրոնացել գործարանի բաժնետոմսերի 90% -ը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։