14/03/2022 13:24
Շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերի կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում:
Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»։