14/03/2022 16:35
Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնում է Մոսկվա
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը մարտի 15-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն հայտարարել է, որ միջուկային գործարքի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են տարբեր մակարդակներով: Մասնակից երկրների արտաքին գործերի նախարարությունները և ԱԳՆ-ների ղեկավարները շփումներ են իրականացնում միմյանց հետ։
Ամիր Աբդոլլահիյանը վաղը մեկնում Է Մոսկվա, որպեսզի շարունակի այդ խորհրդակցությունները։