14/03/2022 19:12
Մոսկվայում դիմակներ այլևս չեն կրի․ հակահամաճարակային սահմանափակումները հանվել են
Դիմակներ կրելու պարտադիր պահանջը, ինչպես նաև ընկերություններում և կազմակերպություններում կիրառվող հակահամաճարակային սահմանափակումները մարտի 15-ից չեղարկվում են, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Համաճարակային իրավիճակի կայունացումը թույլ է տվել կայացնել այս երկար սպասված որոշումը։ Երեքշաբթի՝ մարտի 15-ից սկսած, չեղարկում ենք պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր պահանջը։ Բացի այդ, չեղարկվում են ընկերություններում ու կազմակերպություններում մարդկանց մարմնի ջերմաստիճանը պարբերաբար չափելու, աշխատավայրերում բաժանարար միջնապատեր տեղադրելու և այլ պահանջները»,- նշել է Սոբյանինը։
Նա ընդգծել է, որ սահմանափակումները չեղարկելով՝ ցանկանում են աջակցել նաև բիզնեսին, որն այժմ պատժամիջոցների պատճառով լուրջ խնդիրների առջև է կանգնել։