14/03/2022 16:04
«ՎՏԲ-Հայաստան» բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով. աշխատանքներ է տարվում քարտապանների պատշաճ և ամբողջական սպասարկումը ՀՀ տարածքում վերականգնելու ուղղությամբ. ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով, ապահովված է իրացվելիությամբ և սպասարկում է իր ավանդներն անխափան կերպով։
«Տվյալ պահին բանկը աշխատանքներ է տանում Բանկի քարտապանների պատշաճ և ամբողջական սպասարկումը ՀՀ տարածքում վերականգնելու ուղղությամբ։
Այս պահին Բանկի հաճախորդները կարող են ազատորեն գործառնություններ կատարել «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատներով, ինչպես նաև կատարել իրենց անհրաժեշտ փոխանցումները և վճարումները «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղերում կամ Բանկի հեռահար սպասարկման գործիքների միջոցով։ Գործարքների հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ դիմելով Բանկին։
Նշենք նաև, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը բավարար իրացվելի և կապիտալացված է, ինչպես նաև Բանկին ամբողջությամբ հասանելի են Կենտրոնական բանկի իրացվելիության մշտական տրամադրման բոլոր գործիքները»,-նշված է ԿԲ հաղորդագրությունում։