Գրագետ հագնվելու, անհատական ոճի և նորօրյա թրենդերին հետևելու խորհուրդներ ոճաբանից. Ինչպես շահեկան օգտագործել զգեստապահարանը

15/03/2022 19:00

Գրագետ հագնվելու, անհատական ոճի և նորօրյա թրենդերին հետևելու խորհուրդներ ոճաբանից. Ինչպես շահեկան օգտագործել զգեստապահարանը


Գեղեցիկ և հարմարավետ ապրելու գլխավոր նախապայմանների կողքին իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի այն հագուստը, որը կրում ենք օրվա ընթացքում: Վերջինս մեր տրամադրության հովանավորը, կամ դրա անկման պատճառը կարող է դառնալ:

Ինչ հագնել այսօր. մշտապես հուզող հարց, որի պատասխանը կգտնենք ոճաբան Սուե Գրիգորյանի օգնությամբ: Aysor.am-ի հետ զրույցում ոճաբանը խոսեց հագուստի դերի ու կարևորության մասին.

«Հագուստի սկզբնական նպատակը ջերմությունից, ցրտից, վատ եղանակից պաշտպանելն է, մերկությունը թաքցնելը, բայց մարդը սովորաբար փորձում է իր ուրույն ոճով առանձնանալ ամբոխից։ Սրանից ելնելով, կարելի է եզրակացնել՝ հագուստը մարդու ինքնադրսևորման, ինքնահաստատման միջոց է։

Որոշ մարդիկ պաշտում են մետաքսը՝ որպես շնչող գործվածք: Մյուսները նախընտրում են բամբակյա նյութերից պատրաստված վերնաշապիկներ։ Վիսկոզան, պոլիեսթերը նույնպես հայտնի նյութեր են սպորտային, ինչպես նաև ճամփորդական հագուստի համար:

Հագուստի տարրերով հեշտ է որոշել, թե տվյալ անձը ինչ նախասիրություններ ունի։ Հնում որոշակի սոցիալական կարգավիճակի պատկանող մարդկանցից պահանջվում էր խիստ սահմանված հագուստ կրել։ Օրինակ, Չինաստանում դեղին հագուստ կրելու իրավունք ուներ միայն կայսրը, իսկ հպատակների համար նման ազատությունը ավարտվում էր մահապատժով։ Միջնադարյան Եվրոպան հագուստի ընտրության հարցում թելադրվում էր եկեղեցու կողմից. զգեստի երկարությունը, լայնությունը, կոշիկի ծայրի երկարությունը` զարդարանքների քանակի հետ միասին, կատարում էին իրենց հանձնարարված դերը` կարգավորվելով բավականին խիստ։

Դժվար է չնկատել, որ այժմ նորաձևության շատ տներ առաջարկում են առավել վառ գույներ և երանգներ, սպորտային և դասական ոճերի համադրություններ, որոնք էլ մեծ տարածում են գտնում և շատ կարճ ժամանակահատվածում դասվում թրենդերի շարքին: Այն միտում ունի ցրել վերջին տարիներին մեզ ուղեկցող համավարակի գորշությունն ու գույների, շարժման միջոցով նոր կյանք հաղորդել»։

Ոճաբան Սուեն առանձնացրեց 2022-ի հիթը` Very Peri ֆուտուրիստական կապույտը` մանուշակագույնի և կարմիրի երանգներով:

«Շուտով այս գույնի կողքին կհայտնվի նաև «անբասիր մոխրագույնը»: Հագուստ ընտրելիս միշտ կարևորեք գույնը. այն կարող է կտրուկ փոխել ձեր արտաքինը՝ դարձնելով միշտ տարբերվող։

Կան հիմնական գույներ, որոնք կարելի է համադրել բազմաթիվ այլ երանգների հետ,բայց և կան այնպիսիք, որոնք կարելի է համադրել միայն որոշակի գամայի հետ։

Եթե ​​ցանկանում եք սովորել, թե ինչպես ճիշտ հագնվել և ինչպես ընտրել ճիշտ հագուստ, ուշադրություն դարձրեք, թե ինչպես են հագուստի գույները համակցված»։

Երևանյան փողոցներում հաճախ կարելի է նկատել գեղեցիկ, նորաոճ և թրենդերին հետևող երիտասարդների, որոնց ընտրած հագուստը ներդաշնակ է արտաքինին և ունի ուրույն բովանդակություն, սակայն այս ամենի կողքին կա հակառակ պատկերը ևս. պատճենելով յուրաքանչյուր նոր թրենդ, մարդիկ կորցնում են իրենց դեմքն ու, ի վերջո, հասնում անճաշակության և գռեհկության:

Զրույցի ընթացքում ոճաբանը նշեց, թե ինչպես պետք է բացահայտել սեփական ոճը և հագնվել գրագետ։

«Երբ մենք հագուստ ենք ընտրում՝ ենթարկվում ենք թրենդերին, գնում ենք այն` ինչը մեզ դուր է գալիս մանեկենի վրա, այն` ինչը լավ է սազում Instagram-ի աղջկան, բայց ոչ միշտ այն` ինչը սազում է և որում վստահ կզգանք մեզ։

Նախ՝ պետք է իմանալ, թե ինչպես ճիշտ հագնվել՝ օգտագործելով զգեստապահարան ընտրելու հիմնական սկզբունքներն ու պահանջները։ Երբ սովորում եք ճիշտ հագուստ ընտրել, կարող եք փորձարկել նորաձևության իրերը՝ ստեղծելով ձեր անհատական ​​ոճը:

Հարցին, թե ինչպես ճիշտ հագնվել, առաջին պատասխանն է՝ իմանալ, թե որ գույներն են սազում քեզ, իսկ որոնք՝ ոչ։ Դուք կարող եք պարզել դա՝ վերլուծելով ձեր արտաքին գունային տեսակը։

Գրագետ հագուստ ընտրելու համար ոչ միայն պետք է հետևել նորաձևության վերջին հրահանգներին կամ կուրորեն ընտրել որոշակի ոճի հագուստ, որը ձեզ դուր է գալիս, այլ պետք է իրերն ընտրել՝ ըստ ձեր մարմնի տեսակի։

Հաջորդ խորհուրդը, թե ինչպես գրագետ հագնվել, կլինի զգեստապահարանի պարագաների ճիշտ ընտրությունը` ինչպիսիք են կոշիկները, պայուսակները, գոտիները, ձեռնոցները, ակնոցները: Զգեստապահարանի այս մանրամասները խոսում են ձեր ամրության, ճաշակի, անհատականության, ինչպես նաև փողի հանդեպ ձեր վերաբերմունքի մասին։ Դրանք, անշուշտ, պետք է համադրվեն, որպեսզի կերպարը ոճային տեսք ունենա։

Հագուստ ընտրելիս ուշադրություն դարձրեք գործվածքներին։ Լավ, ամուր գործվածքները, նույնիսկ եթե դուք ընտրել եք պարզ կտրվածք, ցույց են տալիս, որ դուք գիտեք, թե ինչպես պետք է լավ և ճիշտ հագնվել:

Բացի այդ, բարձրորակ գործվածքներից պատրաստված իրերը երկար են ծառայում, հետևաբար, գնելով ավելի թանկ իր, դուք գնում եք որակ, որը ձեզ հաճելի կլինի մեկ տարուց ավելի»:

Յուրաքանչյուր աղջկա կյանքում (ինչու չէ՝ նաև տղաների) գալիս է մի շրջան, երբ հասկանում ես, որ հագնելու ոչինչ չունես.դա հիմնականում լինում է օրվա մեջ մի քանի անգամ՝ նույնիսկ, երբ պահարանումդ այլևս տեղ չկա: Ոճաբանը հուշեց, որ այս երևույթը հիմնականում կապված է բազային հագուստի սխալ ընտրության հետ: Այն հարցին, թե ինչ պետք է հասկանալ բազային հագուստ ասելով և որոնք են հետաքրքիր համադրությունների գաղտնիքները, զրուցակիցս շտապեց պատասխանել:

«Ի՞նչ կարելի է անել հագուստի հետ, որն արդեն կա ձեր զգեստապահարանում, սակայն չի օգտագործվում. պարզ է՝ այն, ինչը քեզ չի սազում, դեն նետիր:

Այնուհետև ձեր զգեստապահարանի բոլոր իրերը դասավորեք ըստ կատեգորիաների. եթե ​​ձեզ դուր են գալիս գրեթե բոլոր հագուստները, բայց դեռ հագնելու ոչինչ չունեք, ամենայն հավանականությամբ զգեստապահարանն ուղղակի չի բավարարում ձեր կարիքներին։ Օրինակ, դուք ունեք երեկույթների չափազանց շատ հագուստ և գրեթե ոչ մի ամենօրյա հագուստ:

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել զգեստապահարանն այդ դեպքում. նկարեք ձեր զգեստապահարանի «քարտեզը» և հասկացեք, թե ինչ ոճի հագուստ է պետք գնել։

Օրինակ, եթե դուք ուսանող եք, ով ամեն օր գնում է համալսարան և հանգստյան օրերին տեսնում ընկերներին, շաբաթը մի քանի անգամ հաճախում մարզասրահ՝ ապա ձեր քարտեզը կունենա հետևյալ տեսքը.

40% — casual
30% — business casual
15% — sport
15% — երեկույթային հագուստ

Ըստ այդմ՝ ձեր զգեստապահարանի գրեթե կեսը պետք է բաղկացած լինի ամենօրյա հագուստից և ուսման համար նախատեսված հագուստից։ Եվ, իհարկե, դրա մեջ պետք է տեղ գտնեն սպորտային կոստյումներ և զգեստներ զվարճալի երեկույթների համար»։

Բավականին արագ զարգացող և փոփոխվող նորաձևության աշխարհում, որտեղ յուրաքանչյուր տուն առանձնանում է իր յուրօրինակությամբ և առաջարկվող խելահեղ թրենդերով, պետք է փորձել ստեղծել և հավատարիմ մնալ սեփական ոճին՝ որն արտաքին տեսքում մեր բնավորության հիմնական արտահայտությունն է:

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

30/12/2024 22:00 Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Տեսանյութ) 30/12/2024 21:25 Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդրադառնում երեխայի ընդհանուր զարգացման վրա 30/12/2024 21:07 Խոշոր վթար Գրիբոյեդով գյուղի մոտ․ տուժածների մեջ երեխաներ կան 30/12/2024 20:52 Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է 30/12/2024 20:32 Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է սահմանափակել մարդկանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում․ Աբրահամյան 30/12/2024 20:18 Սուխումում մանդարինից պատրաստված 5 մետրանոց տոնածառ են կանգնեցրել 30/12/2024 19:53 Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին 30/12/2024 19:31 Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան 30/12/2024 19:15 Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ․ ՆԳՆ 30/12/2024 18:56 «Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է»․ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը 30/12/2024 18:35 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի սահմանապահներին, այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցակետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները»․ Փաշինյան 30/12/2024 18:27 Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե 30/12/2024 18:07 Ի՞նչ է լազերային բլեֆարոպլաստիկան. ինչպե՞ս պատրաստվել վիրահատությանը 30/12/2024 17:47 Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 30/12/2024 17:30 Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար Մայր Աթոռը Ամանորի առիթով միջոցառում է կազմակերպել 30/12/2024 17:17 Փաշինյանը ցավակցել է Կորեայի նախագահի պաշտոնակատարին 30/12/2024 17:00 Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին ավելացել է մոտ 82 միլիոնով 30/12/2024 16:40 Չարենցավանում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը 30/12/2024 16:37 ՆԳ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին կոչումներ 30/12/2024 16:35 Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թ. հունվարի 1-ից 30/12/2024 16:19 Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի. Աղբյուր 30/12/2024 16:08 «Քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով կարող ենք օգտակար լինել». Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին 30/12/2024 15:45 Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 30/12/2024 15:40 ՔԿ նախագահն ու Չինաստանի դեսպանը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները 30/12/2024 15:34 Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվել է սահմանային անցակետում 30/12/2024 15:14 2025-ին կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ 30/12/2024 14:49 Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը 30/12/2024 14:38 Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն 30/12/2024 14:29 Տոնական օրերին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույցը 30/12/2024 14:21 ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ 30/12/2024 14:10 Պուտինն ուղերձներ է հղել Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին 30/12/2024 14:07 «Բանակը տղայի կյանքում շատ մեծ դեր ունի, պատրաստ եմ լինել լավ առաջնորդ». Գոռն ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, որ ծառայի ՀՀ ԶՈՒ-ում (Տեսանյութ) 30/12/2024 13:58 Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 30/12/2024 13:46 Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին 30/12/2024 13:44 Ո՞ր հեռուստաալիքներով է հեռարձակվելու Կաթողիկոսի ամանորյա ուղերձը 30/12/2024 13:41 2025-ին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ 30/12/2024 13:39 Հրդեհ՝ Առնո Բաբաջանյան փողոցում 30/12/2024 13:37 UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 30/12/2024 13:34 Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրք՝ «Սիվիլնեթ»-ի դեմ հայցով 30/12/2024 13:23 Տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊԸ էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն 30/12/2024 13:10 Սևանա լճի մակարդակը 1900,39 մետր է, որը նախորդ տարվա համեմատ, բարձր է 22 սմ-ով. Լևոն Ազիզյան 30/12/2024 13:03 Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան 30/12/2024 12:59 «Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները (Տեսանյութ) 30/12/2024 12:52 Ուղևորի մահվան պատճառով S7 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրատսկում 30/12/2024 12:49 Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության 30/12/2024 12:44 Իրական հերոսները նրանք են՝ մեր երկիրը պաշտպանող զինծառայողները 30/12/2024 12:36 «Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգվեց 30/12/2024 12:23 ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207կգ սիգի ապօրինի որսը 30/12/2024 12:08 «Երազանք պահիր». «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն նոր տեսահոլովակ է ներկայացրել 30/12/2024 11:53 Պարզ երկինք, առանց տեղումների եղանակ․ տոնական օրերին կգերակշռեն տաք օդային հոսանքները 30/12/2024 11:16 Վրաստանի շահերը երբեք փոխզիջման առարկա չեն լինի որևէ մեկի հետ հարաբերություններում. Բոչորիշվիլի 30/12/2024 11:11 Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել 30/12/2024 10:58 Գողթ գյուղում փայտե կաթսա է պայթել, վիրավորներ կան 30/12/2024 10:42 Ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են. ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա տեսաուղերձը (Տեսանյութ) 30/12/2024 10:40 ՀՀ գոյությունը և Փաշինյանի իշխանությունը հականիշներ են, և քանի սրանք կան, մեր ինքնությունը վտանգված է. Աբրահամյան 30/12/2024 10:28 Ասադը չկարողացավ «գլուխ հանել» Սիրիայում սոցիալական խնդիրներից․ Լավրով 30/12/2024 10:23 Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք 30/12/2024 10:18 4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել 30/12/2024 10:15 Մեկնարկեց 2024-ի վերջին աշխատանքային օրը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 30/12/2024 10:14 Արմավիրում 20-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում ու բախվել լիցքավորման սարքին 30/12/2024 10:07 Հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանն այցելուների համար բաց կլինի ժ. 12։00-16։00-ն 30/12/2024 10:05 Այսօր հոսանքազրկումներ կլինեն Կապուտան, Հատիս և Զովաշեն գյուղերում 30/12/2024 10:03 100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը 30/12/2024 09:58 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց 29/12/2024 20:39 17-ամյա Արթուրը Զովունիում «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին 29/12/2024 19:19 Բուժքրոջից՝ դասակի հրամանատար. ինչպես բանակային կյանքը գրավեց Մանյա Կոստյանին (տեսանյութ) 29/12/2024 18:09 Ներկայացվել է Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը 29/12/2024 17:51 Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ. Տիգրան Ավինյան 29/12/2024 16:04 Սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց. եղանակը՝ Հայաստանում 29/12/2024 14:42 «Խորապես վշտացած ենք». ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ 29/12/2024 14:30 Հայաստանը եղել է, կա ու կլինի. հանգիստ քնեք, վստահ եղեք՝ տրամադրված ենք մարտական ոգով. ամանորյա ուղերձներ՝ զինվորներից (տեսանյութ) 29/12/2024 12:17 «Թող իրականանան բոլոր մանուկների երազանքները». Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ տեսանյութ է հրապարակել 29/12/2024 12:09 Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար 29/12/2024 11:33 Շղթայական ավտովթար՝ Մարմարաշենի վարչական տարածքում. բախվել է 12 տրանսպորտային միջոց. կա 1 զոհ ու վիրավորներ (տեսանյութ) 29/12/2024 11:18 Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով. «ՀայաՔվե» 29/12/2024 10:34 Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել. զգացվել է Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ 29/12/2024 10:12 Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում 29/12/2024 10:04 Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ 29/12/2024 09:55 Թող չթվա, որ մենք որևէ ձևով նսեմացնում ենք մեր ընկած եղբայրների հերոսությունը. այսօր հաշվետվություն ենք տալիս մեր ընկած եղբայրներին, որ Հայաստանն ապրում է. Նիկոլ Փաշինյան 28/12/2024 21:35 Հայ ժողովրդի հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է․ Գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի քավել․ Աշոտյան 28/12/2024 21:09 Հայ շախմատիստների արդյունքները աշխարհի արագ շախմատի առաջնությունում 28/12/2024 20:23 Կինոն ձևավորում է մտածելակերպ․ Ժաննա Անդրեասյան 28/12/2024 19:43 Ձվից ալերգիան ու դրանից բխող բարդությունները՝ երեխաների մոտ 28/12/2024 19:14 Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ 28/12/2024 18:29 Նիկոլն իր քայլով միավորեց երեք նախագահների թիմերին․ Արմեն Աշոտյան 28/12/2024 17:55 Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին 28/12/2024 17:51 Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել, որ ադրբեջանական ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ռուսաստանի օդային տարածքում 28/12/2024 17:24 Ձերբակալություն Իջևան քաղաքում․ փորձել են մաքսանենգ ճանապարհով մեծ քանակի թմրանյութ տեղափոխել 28/12/2024 16:51 Վթար՝ Գյումրի-Մայիսյան ճանապարհին. զոհեր կան 28/12/2024 16:14 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում 28/12/2024 15:58 Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր 28/12/2024 15:43 Փաշինյանի քարոզչությունը կարող է թվալ ապուշություն, բայց այդ ապուշությունն արժեքային դաշտն ամբողջովին քանդել է․ Մարինե Պետրոսյան (Տեսանյութ) 28/12/2024 15:30 Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության քաղաքականության՝ մարդիկ, օրինակ, կարող են բոյկոտել Հ1-ը․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (Տեսանյութ) 28/12/2024 15:12 Սպասվում է բուք, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում 28/12/2024 14:43 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը 28/12/2024 14:29 Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան 28/12/2024 14:00 Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար. Ժաննա Անդրեասյան 28/12/2024 13:50 ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել (Տեսանյութ) 28/12/2024 13:46 Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան 28/12/2024 13:19 Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից