15/03/2022 14:55
Պատերազմ միշտ հնարավոր է, բայց այս պահին չունենք տեղեկատվություն, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի. ԱԱԾ փոխտնօրեն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում սպասվող պատերազմի մասին տեղեկություն չկա:
«Մենք այս պահին ոչ մի տեղեկություն չունենք, հստակ ինֆորմացիա չկա, պատերազմի վտանգի մասին տեղեկությունները հիմնավոր չեն», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ պատերազմ միշտ հնարավոր է, սակայն, այս պահի դրությամբ, չունեն տեղեկատվություն, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի։