15/03/2022 11:48
Ռուսաստանի Զինված ուժերն ամբողջական վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Խերսոնի շրջանը
Ռուսաստանի Զինված ուժերը ամբողջական վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Խերսոնի շրջանը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը լիարժեք վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանի ամբողջ տարածքը», - ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, ճեղքել է ուկրաինացի ազգայնականների պաշտպանությունը, վերահսկողության տակ է վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրը և հասել Վերխնետորեցկոե-Նովոսելովկա-2-ի սահման»: