15/03/2022 12:49
Սեփական զեկուցագրի համաձայն՝ ՀՀ զինված ուժերից բազմաթիվ սպաներ են ազատվել աշխատանքից. փոխնախարար
Սեփական զեկուցագրի համաձայն՝ ՀՀ զինված ուժերից բազմաթիվ սպաներ են ազատվել աշխատանքից, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Վերջինս ասաց, թե այս պահին չի կարող թվային տվյալ ներկայացնել։
«Այս խնդիրը պաշտպանության նախարարությունն այսօր էլ ունի, սակայն քայլեր են ձեռնարկվում նաև համալրման ուղղությամբ։
Իմ նշանակման օրվա դրությամբ՝ դասակի հրամանատար, վաշտի հրամանատար օղակը շատ ավելի թերհամալրված վիճակում էր գտնվում, քան՝ հիմա, վիճակը հիմա անհամեմատ բարվոք է, ունենք կատարած մեծ ու արդյունավետ աշխատանք, սակայն աշխատանքից ազատվելու գործընթացը շարունակվում է, ինչը բնական է», - հայտարարեց պաշտպանության փոխնախարարը։