15/03/2022 12:42
Բերդիմուհամեդովի որդին ընտրվել է Թուրքմենստանի նախագահ
Քվեաթերթիկների հաշվարկից հետո Թուրքմենստանի նախագահական ընտրություններում հաղթում է փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը՝ երկրի գործող ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա հավաքել է ձայների 72,97%-ը։
Թուրքմենստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ Սերդար Բերդիմուհամեդովը ճանաչվել է Թուրքմենստանի ընտրված նախագահ, ասվում է ԿԸՀ-ի հայտարարության մեջ։
Թուրքմենստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտի 19-ին։