15/03/2022 17:05
Չի բացառվում, որ ցեմենտի ներկրման տուրքերն առաջիկայում կվերանայվեն նվազման ուղղությամբ
ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների և Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 15-ին կայացել է աշխատանքային քննարկում:
Անդրադարձ է եղել ցեմենտի և կլինկերի՝ դեռևս 2015 թվականին սահմանված ներկրման տուրքերին:
Քննարկվել է տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով, որ տուրքերի ներդրման պահին գործել են այլ ելակետային տվյալներ: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ առաջիկայում սպասվում է կապիտալ շինարարության մեծ ծավալ, և ցեմենտի գինը գնագոյացման մեջ զգալի կշիռ ունի:
Չի բացառվում, որ ցեմենտի ներկրման տուրքերն առաջիկայում կվերանայվեն նվազման ուղղությամբ: