15/03/2022 12:55
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը. այն կազդի ավելի քան 600 մարդու վրա
Եվրամիությունը երեքշաբթի հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահությանը։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն ընդունվել է», - ասվում է զեկույցում։
Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։
Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կվերաբերի ավելի քան 600 մարդու։