Վահե Հովհաննիսյան. Խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Հայկական օրակարգ

15/03/2022 12:29

Վահե Հովհաննիսյան. Խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Հայկական օրակարգ


Այն պահին, երբ աշխարհը սուր պատերազմի փուլում է, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին առաջարկում են խաղաղություն։ Սա լուրջ տագնապի առիթ է։

Ադրբեջանը հումանիտար սուր ճգնաժամ է առաջացնում Արցախում ու միաժամանակ հրապարակայնացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան՝ Էրդողանի, Չավուշօղլուի շուրթերով, Հայաստանին ինտենսիվ հորդորում է ընդունել Արդբեջանի պայմանները։ Հորդորն այնքան ինտենսիվ է, որ խոսքն արդեն խաղաղության պարտադրման մասին է։

Ադրբեջանի ձևակերպած 5 կետերը բավական գրագետ են, միջազգային իրավունքի և հանրության տեսանկյունից՝ հասկանալի և ընդունելի։ Եվ սա դժվարացնելու է մեր հակաքայլերը։

Ադրբեջանն ասում է՝ ես խաղաղության ձեռք եմ մեկնում, եթե Հայաստանը ընդունեց, կունենանք խաղաղ տարածաշրջան։
Միևնույն ժամանակ Ադրբեջանը հումանիտար աղետով խեղդում է Արցախը և պարզ հասկացնում Երևանին, որ խաղաղությունը չընդունելու դեպքում, Ադրբեջանական բանակը պատրաստ է սահմանազատում և սահմանագծում կատարել սեփական հայեցողությամբ։

Թուրքիան միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում երրորդ կողմ անհրաժեշտ չէ՝ նկատի ունենալով Ռուսաստանն ու Մինսկի խումբը։ Այդ ընթացքում Ադրբեջանը Իրանի հետ կնքում է լրջագույն համաձայնագրեր և ակնհայտորեն Իրանի հետ ձեռք է բերել ստվերային լուրջ պայմանավորվածություններ։

Պաշտոնական Երևանի արձագանքը

ՀՀ ԱԳՆ հայտարարում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի պայմաններին և դիմել է Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։ Մինսկի խումբը նման մանդատ չունի, և մեր ԱԳՆ-ը դա շատ լավ գիտի։ Սա մանևրող քայլ է, և դեռ պարզ չէ, այն թե ինչ արձագանք կստանա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։
Այս ընդհանուր լարված և տագնապ առաջացնող ֆոնին պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը այդքան լայն և ջերմ ժպտում Չավուշօղլուին։ Այն նույն Չավուշօղլուին, որի բայրաքթարները ամիսներ առաջ ռմբակոծում էին մեր բնակավայրերը, ծննդատները։ Անհատապես Ա. Միրզոյանն ինձ չի հետաքրքրում. իհարկե պետք է հանդիպել, իհարկե պետք է քննարկել, բայց ամիսներ առաջ արյունոտ պատերազմ տեսած պետության արտգործնախարարը պարտավոր էր ավելի զուսպ լինել արյունոտ պատերազմի համահեղինակի հետ։ Սա պետության արժանապատվության խնդիրն է։

Իրական Հայաստանի արձագանքը

Հայաստանը այսպիսով մտավ նոր, չափազանց բարդ փուլ. խոսքն այս պահին կա´մ նոր պատերազմիվտանգի, կա´մ պատմական էջի վավերացման մասին է։ Ու այս բարդ և պատմական որոշումները կայացվում են փակ սենյակներում՝ մի քանի հոգու որոշմամբ։ Այն նույն փակ սենյակում, որտեղ ժամանակին կայացվել են ճակատագրական սխալ որոշումներ՝ բերելով պատերազմի և պարտության։ Կա՞ արդյոք երաշխիք, որ պատմությունը չի կրկնվում։

Հայկական վերնախավերի արձագանքը

5-րդ նախագահի երդմնակալության ժամանակ դահլիճը հոտնկայս դիմավորեց Նիկոլին։ Դահլիճի նվազագույնը կեսը այլ միջավայրերում այլ կարծիքի է և Նիկոլի մասին արտահայտվում է վերջին բառերով, բայց դա չի խանգարում Նիկոլի ներկայությամբ նրան մեծարել ոտքի վրա։ Կարո՞ղ ենք այս քաղաքական-հանրային վերնախավերով պետություն պահել։ Սա ամենևին այսօրվա խնդիր չէ, սա հին պատմությամբ խնդիր է։ Դահլիճում մթնոլորտը նախապատերազմական կամ նախախաղաղության չէր, ամենևին։

Վերնախավերի արժեհամակարգում միշտ իշխել է սեփական շահը, սեփական բարեկեցությունը, սեփական ապօրինության ինդուլգենցիան, միշտ լռելու և հարմարվելու ֆոնին։ Իսկ պետությունը՝ հետո, տակը ինչ մնաց-մնաց։
Ի վիճակի՞ է այսօրվա հայկական վերնախավը այս ճակատագրական պահին միտք գեներացնելու և հասարակության տագնապ հնչեցնելու։ Կասկածելի է թվում։

Հայ ժողովրդի արձագանքը

Արցախում հումանիտար աղետ է, մարդիկ տներում սառում են, հիվանդանոցները, ծննդատները, դպրոցներն ու մանկապարտեզները ծայրահեղ վիճակում են։ Միտումնավոր սարքած հումանիտար աղետ, որի նպատակը առաջիկայում ստորացուցիչ պայմաններ պարտադրելն է։ Հայաստանը մեծ մասամբ անտարբեր ապրում է։ Բայց խնդիրը ժողովուրդը չէ. պետության վերնախավում չի ձևավորվում իրավիճակին համապատասխան հավաքական մթնոլորտը։ Եվ, հետևաբար, այդ ամորֆ մթնոլորտն էլ պրոյեկցվում է ողջ երկրի վրա։ Եթե իշխանության դահլիճներում լիներ ոչ թե ֆուրշետային-խնջույքային հարմարավետ մթնոլորտ, այլ՝ազգային տագնապի, ապա հասարակությունն էլ կլիներ այդպիսին։
Իսկ եթե վերնախավում այսպես է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ հասարակ քաղաքացին էլ Մեքսիկայով արտագաղթում է ԱՄՆ կամ որպես լրահոս է ընկալում իր առաջիկա ստորացուցիչ կապիտուլյացիան կամ պատերազմի վտանգը։

Էջմիածինը տագնապ է հնչեցնում

Պատահական չէ, որ վերջին շրջանի ամենապատկառելի խոսքը Վեհափառինն էր։ Այդ խոսքը մտավ հարյուր հազարավոր ընտանիքներ, և դա շատ լավ է։ Մարդիկ կարիք ունեն նման խոսքի։

Հենց պետականությունը փլուզվում է, եկեղեցին սկսում է վերցնել հայապահպանության ղեկը։ Սա մեր բազմադարյա պատմական ցիկլն է։ Սա ամենևին պարզապես եկեղեցու կարևորության արձանագրումը չէ, սրան պետք է նայել հակառակ կողմից. եթե եկեղեցին սկսում է իր վրա նման գործառույթներ վերցնել, ուրեմն պետությունը լուրջ ճգնաժամի մեջ է։ 

Այլոց արձագանքը

Առանձին և կարևոր քննարկման թեմա է ընդդիմության, հանրային գործիչների , մտահոգ հասարակության, դիվանագիտական ռեսուրսի, ունակ անհատների արձագանքը։ Սրա մասին անպայման պետք է խոսել։

Շարունակելի

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:03 Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօրվա նիստում ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր են քննարկել 19/11/2024 23:46 «Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 19/11/2024 23:34 «Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է»․ Միրզոյանը՝ Բերբոքին 19/11/2024 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ 19/11/2024 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով 19/11/2024 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը 19/11/2024 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին 19/11/2024 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները 19/11/2024 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ 19/11/2024 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց 19/11/2024 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով 19/11/2024 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան 19/11/2024 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը 19/11/2024 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) 19/11/2024 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը 19/11/2024 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է 19/11/2024 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան 19/11/2024 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է 19/11/2024 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 19/11/2024 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն 19/11/2024 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով 19/11/2024 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան 19/11/2024 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության 19/11/2024 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը 19/11/2024 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով 19/11/2024 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ 19/11/2024 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է 19/11/2024 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 19/11/2024 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին 19/11/2024 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը 19/11/2024 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը 19/11/2024 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար 19/11/2024 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է 19/11/2024 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա 19/11/2024 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից 19/11/2024 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 19/11/2024 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) 19/11/2024 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել 19/11/2024 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան 19/11/2024 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը 19/11/2024 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն 19/11/2024 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ 19/11/2024 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև 19/11/2024 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է 19/11/2024 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան 19/11/2024 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը 19/11/2024 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա 19/11/2024 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից 19/11/2024 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ 19/11/2024 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության 19/11/2024 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց 19/11/2024 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը 19/11/2024 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել 19/11/2024 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) 19/11/2024 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 19/11/2024 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար 19/11/2024 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ 19/11/2024 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) 19/11/2024 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) 19/11/2024 10:48 Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար 19/11/2024 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան 19/11/2024 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» 19/11/2024 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է 19/11/2024 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է 19/11/2024 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին 19/11/2024 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը 19/11/2024 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները 19/11/2024 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ 19/11/2024 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ 19/11/2024 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական 19/11/2024 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից 19/11/2024 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը 19/11/2024 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել 19/11/2024 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն 19/11/2024 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը