15/03/2022 19:10
Ֆրանսիական ընկերություններին կոչ են անում դուրս չգալ ռուսական շուկայից
Ֆրանսիացի ձեռնարկատերերի միության (MEDEF) նախագահ Ժոֆրուա Ռու դը Բեզյոն ֆրանսիական ընկերություններին կոչ է արել չդադարեցնել իրենց գործունեությունը Ռուսաստանում։
«Ռուսաստանում գտնվող ֆրանսիական ընկերություններում 160 000 մարդ է աշխատում։ Որպես գործատու՝ մեր պարտականությունն է չփակել այդ ընկերությունները»,- ասել է նա՝ BFM հեռուստաալիքի եթերում։
«Ամերիկյան ընկերությունները, որոնք 10-ական աշխատակիցներ ունեն Ռուսաստանում, մեծ դժվարություններ չեն ունենա՝ փակելով իրենց բիզնեսը, բայց մենք, որպես պատասխանատու գործատուներ, մեր դերակատարումը տեսնում ենք նրանում, որ օգնենք մեր աշխատակիցներին և ռուս սպառողներին»,- ասել է Ֆրանսիացի ձեռնարկատերերի միության նախագահը։
Նա հավելել է, որ Ֆրանսիայի կառավարությունը չի պահանջել փակել Ռուսաստանում աշխատող ֆրանսիական ընկեությունները։
Նշենք, որ ավելի վաղ Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը հայտարարվել է, որ Ֆրանսիայի 15 խոշոր ընկերություններից ոչ մեկը չի խզել տնտեսական կապերը Մոսկվայի հետ։