15/03/2022 10:54
Հայաստանում արձանագրվել է 4 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք
Մարտի 15-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք: Կատարվել է 2170 թեստավորում, առողջացել՝ 237 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 076 դեպք, որոնցից 408 799-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3060 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8579 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1638 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 938 644 թեստավորում։