16/03/2022 18:15
Բարձրացրու կյանքիդ որակը, սովորիր մարմնիդ լեզուն. բժշկական բեսթսելլեր կամ «Օստեոխոնդրոզ պրոֆեսիոնալ հիվանդի համար»
Aysor.am-ը ձեզ է ներկայացնում մի գիրք, որն ունի մեծ կշիռ ու տարածում` ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանում։ Ի.Մ. Դանիլովի «Օստեոխոնդրոզ պրոֆեսիոնալ հիվանդի համար» գիրքը բժշկական բեսթսելլեր է, որտեղ ներկայացված են ողնաշարի անատոմիայի և օստեոխոնդրոզի զարգացման փուլերի հիմնական հասկացությունները, վնասված միջողնաշարային սկավառակի վերականգնման վերջին զարգացումները` ողնաշարային ռևիտոլոգիայի մեթոդով։
Գիրքը պարունակում է բազմաթիվ գծանկարներ, լուսանկարներ, գործնական օրինակներ՝ ՄՌՏ հետազոտությունների արդյունքներ, այդ թվում՝ բուժման տարբեր մեթոդների կիրառումից հետո ողնաշարի վերջնական տեսքն ու նկարագիրը։
Բուժման փաստագրված արդյունքների նկարազարդումներ՝ միջողնաշարային սկավառակների ճողվածքի վերացում ոչ վիրահատական եղանակով: Նկարագրվել և հաստատվել է նաև ՄՌՏ պատկերներով նախկինում հեռացված սկավառակի ամբողջական վերականգնման աննախադեպ դեպք։
Գիրքը գրված է հետաքրքրաշարժ, աշխույժ լեզվով, հարստացված կյանքի օրինակներով, բացառիկ գիտելիքներով` ինչպես բժշկության, մարդկային հարաբերությունների, այնպես էլ ճշգրիտ գիտությունների (ֆիզիկա, երկրաչափություն, հիդրոդինամիկա, ակուստիկա և այլն) բնագավառում։ Այն չափազանց հետաքրքիր է թե՛ այս ոլորտների մասնագետների, թե՛ ընդհանուր ընթերցողի համար։ Սա տեղեկագիրք է նրանց համար, ովքեր անտարբեր չեն իրենց, ինչպես նաև սիրելիների և ընկերների առողջության նկատմամբ։
Առաջին անգամ Իգոր Դանիլովի «Օստեոխոնդրոզ պրոֆեսիոնալ հիվանդի համար» գիտահանրամատչելի գիրքը լույս է տեսել 2010 թվականին և դարձել իսկական բեսթսելլեր։ Անոտացիայի մեջ պրոֆեսոր Դանիլովը գրում է.
«Օստեոխոնդրոզը բարդ, «բազմակողմանի» հիվանդություն է։ Սա ողնաշարի դեգեներատիվ ախտահարում է, որը հիմնված է միջողնաշարային սկավառակի խախտման վրա։ Սակայն օստեոխոնդրոզի պրոցեսների անշրջելիության մասին կարծիքը սխալ է։ Այս գիրքը հաստատում է այդ փաստը՝ հիմնված երկար տարիների հետազոտությունների, գործնական արդյունքների և այս բնագավառի փորձի վրա։ Մարդու ողնաշարը ամենաառեղծվածային կառույցներից է՝ իսկական իմաստության «գիրք», երկարակեցության գաղտնիքներ նրանց համար, ովքեր ցանկանում են կարդալ։ Իմանալով դրա գաղտնիքները և ունենալով համապատասխան հմտություններ՝ կարելի է հասնել արտասովոր արդյունքների, խուսափել բազմաթիվ հիվանդություններից, հիմքեր դնել առողջ ապագայի համար»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։