16/03/2022 10:35
ՌԴ զինված ուժերը Չեռնիգովի մարզում զինամթերքի պահեստ է ոչնչացրել (Տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Չեռնիգովի մարզում զինամթերքի պահեստների, ռազմական տեխնիկայի և սպառազինության ոչնչացման տեսանյութ։
«Հրաձգային առաջադրանք կատարելու ընթացքում ՌԴ ԶՈւ հրետանային ստորաբաժանումը ճշգրիտ հարվածով ոչնչացրել է հրթիռային և հրետանային զինատեսակների համակցված պահեստ և մինչև 20 միավոր զենք ու զինտեխնիկա», - հայտնել են ռազմական գերատեսչությունից։