Մեզ համար առաջնայինն ազգային երաժշտությունն է․ Կարեն Համբարձումյան

16/03/2022 11:44

Մեզ համար առաջնայինն ազգային երաժշտությունն է․ Կարեն Համբարձումյան


Վերջին տասնամյակի ընթացքում իր ուրույն երաժշտական ձեռագրով «KarenSevak Production»-ի համահիմնադիր, երաժիշտ-գործիքավորող, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Կարեն Համբարձումյանը թարմություն բերեց հայկական երաժշտարվեստ։

Նրա յուրօրինակ աշխատանքի շնորհիվ էստրադային, ազգային ու ժողովրդական երգերը ոչ միայն դառնում են հիթային, այլ երիտասարդ սերնդին մեր ազգային ու ժողովրդական գործերը մատուցվում են բարձրաճաշակ, գրագետ ու առանց աղավաղումների։

Այս տարիների ընթացքում, Կարեն Համբարձումյանն իր երաժիշտ ընկերոջ՝ Սևակ Մելքոնյանի հետ աշխատելով թե՛ ժողովրդական, և թե՛ էստրադային ոլորտի երգիչ-երգչուհիների հետ, յուրաքանչյուր գործիքավորմամբ ու երաժշտական պրոդյուսերական գործունեությամբ ընդգծում են ազգային նվագարանների շունչը։ Երաժշտական ողջ գունապնակում Կարեն Համբարձումյանը ազգային գործիքների՝ դուդուկի, շվիի, թառի և դասական գործիքների՝ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համադրությամբ ստեղծում է յուրահատուկ ստեղծագործություններ։ Այդ են վկայում ազգային տարրերով համեմված «KarenSevak Production»-ի մի շարք ստեղծագործություններ, որոնցից են «Տարազ», «Էրզրումի շորոր», «Արաքս» և այլ գործեր։

«Կարեն Համբարձումյանի մշակմամբ մեր գուսանների ու աշուղների գործերը նոր թարմությամբ ու ասելիքով են հնչում, օրինակ Սայաթ-Նովայի «Նազանի» ստեղծագործությունը, որը գեղեցիկ տեսահոլովակով 2018 թվականին մատուցվեց հայ հանդիսականին»,-հարցազրույցներից մեկում անդրադառնալով Կարեն Համբարձումյանի ու իր հիմնադրած «KarenSevak Production»-ի կատարած ազգային գործերի մշակումներին, ընդգծել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» Մշակութային միության նախագահ, Ջիվանու անվան աշուղական դպրոցի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։

Այս դժվարին ժամանակներում, երբ ազգային երաժշտության պահպանումը վտանգված է, «KarenSevak Production»-ը, հանձինս հիմնադիր տաղանդավոր երաժիշտ ընկերներ Կարեն Համբարձումյանի և Սևակ Մելքոնյանի, մեծ ներդրում ունի հայկական ժողովրդական արվեստի պահպանման, հանրայնացման ու տարածման գործում։

«Մեզ համար առաջնայինը ազգային երաժշտությունն է, դրա համար էլ փորձում ենք այդ ոճում շատ ստեղծագործել և օգտագործել ազգային երաժշտական գործիքներ։ Դրանով իսկ, թույլ չենք տալիս, որ մոռացության մատնվեն ազգային նվագարանները»,- ասում է Կարեն Համբարձումյանը։ Հարցին, թե ազգային գործերին ժամանակակից շունչ տալով չե՞ք վախենում քննադատություններից, Կարեն Համբարձումյանը շեշտեց․ «Ընդհանրապես յուրաքանչյուր աշխատանք էլ քննադատության արժանանում է, բայց դա մեզ չի վախեցնում։ Որքան մարդ, այնքան տեսակետ ու կարծիք։ Կան ոլորտում կարևոր ու անվանի մարդիկ, ումից ոգեշնչվում ենք, ում կարծիքը մեզ համար կարևոր է, նրանցից մեկն էլ հենց լուսահոգի Արթուր Գրիգորյանն էր»։

Գուցե դա էր պատճառը, որ Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր լուսահոգի Արթուր Գրիգորյանը Կարեն Համբարձումյանին հրավիրեց թատրոն համատեղ աշխատելու, ապա շատ երգերի գործիքավորումները վստահեց «KarenSevak Production»-ին ու նրանց հետ թողարկեց վերջին տեսահոլովակներից մեկը՝ «Մինչև վերջ»-ը։

«Արդեն տասը տարուց ավելի Արթուր Գրիգորյանը մեզ համար հարազատ ու կարևոր անձ էր։ Ես ու Սևակը, հենց նրա հրավերով գնացինք Երգի պետական թատրոնում աշխատելու։ Գրիգորիչը շատ էր ուզում, որ միասին աշխատեինք՝ մեր հիմնադրած «KarenSevak Production»-ով։ Նա այն մարդկանցից մեկն էր, ում մոտ կարող էիր ամենօրյա քննություն հանձնել, ցավոք, այսօր արդեն այդ «քննություներն» անցյալում են։ Մարդ, ով միշտ իր հետաքրքիր խորհուրդներն էր տալիս ու դրանով իսկ քեզ դնում ճիշտ ուղու վրա։ Արթուր Գրիգորյանի հետ մեր համատեղ վերջին գործը՝ «Մինչև վերջ» երգը ստեղծել ենք քառօրյա պատերազմի ժամանակ։

Սկզբում երգը կատարեցին երեք սկսնակ երգիչներ։ Արթուր Գրիգորյանը երգը լսելուց հետո հաճախ էր կրկնում՝ այս երգը մի օր ինքս կկատարեմ։ Համավարակի օրերին էր, մի օր ասաց, թե ժամանակն է, որ ես երգեմ այդ երգը ու շատ եմ ուզում, որ տրիո ունենանք։ Այդպես, ժամանակ չկորցնելով գործի անցանք։ Անպատմելի զգացմունքներով նա կատարեց երգը, ձայնագրվեցինք ու նկարահանեցինք տեսահոլովակը։ Ցավոք, այն դարձավ մեր վերջին համագործակցություններից մեկը», - ափսոսանք հայտնելով պատմեց Կ․ Համբարձումյանը։

Կարեն Համբարձումյանի յուրահատուկ գործիքավորումն ու երաժշտական ինքնատիպ ճաշակն առանձնահատուկ է զգացվում անվանի շատ երգիչ-երգչուհիների ոչ միայն երգերում, այլ նաև մենահամերգների ժամանակ։ Նրա ձեռագրով ստեղծված կամ գործիքավորած երգերը ապահովում են տվյալ երգչի ինչպես կարիերայի, այնպես էլ՝ ունեցած մենահամերգի հաջողությունը։ Դրա համար է, որ շատ արտիստներ են գերադասում աշխատել Կարեն Համբարձումյան երաժշտի հետ, գիտակցելով, որ գործ ունեն երաժշտարվեստում իր ինքնատիպ ոճը թելադրող պրոֆեսիոնալ երաժշտի հետ։ Դրա վկայությունը 600-ից ավելի հիթային երգերի գործիքավորումներն են ու մի շարք ֆիլմերի, այդ թվում և «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտության գործիքավորումը։

Որպես «KarenSevak Production»-ի գործիքավորող և երաժշտական պրոդյուսեր Կարեն Համբարձումյանին, 2004 թվականից առ այսօր, թե՛ մենահամերգների, թե՛ երգերի, տեսահոլովակների ու երաժշտական նախագծերի ստեղծման ու կայացման գործում վստահում են հայկական երգարվեստի գրեթե բոլոր արտիստները։ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի, ՀՀ վաստակավոր արտիստներ Նունե Եսայանի, Արման Հովհաննիսյանի, Սիրուշոյի, Ռազմիկ Ամյանի, Արամեի, Արմենչիկի, ինչպես նաև Լիլիթ Հովհաննիսյանի, Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Արամ MP3-ի, Միհրան Ծառուկյանի, Սոնա Ռուբենյանի, Արա Մարտիրոսյանի, Սարո Թովմասյանի, Հայաստանի երգի պետական թատրոնի, «Արցախի ձայներ» նախագծի և շատ-շատերի ոչ միայն հայաստանյան, այլ Եվրոպայից մինչև ՌԴ ու ԱՄՆ կայացած մենահամերգներն ու համերգային շրջագայությունները կայացել են Կարեն Համբարձումյանի ու իր հիմնադրած «KarenSevak Production»-ի գրագետ մատուցմամբ ու երաժշտական պրոդյուսերությամբ։

«Հետաքրքիր է աշխատել տարբեր տարիքի կատարողների հետ։ Սկսնակ երգչից մինչև վաստակավոր արտիստ, ամեն մեկն ունի իր յուրահատկությունը, իր հետաքրքիր էներգետիկան։ Ամեն մեկի հետ աշխատում ենք յուրովի, ոճային ու տարիքային սահմանափակումներ չենք դնում։ Այս կամ այն արտիստի համար գործիքավորումը կատարելու հարցում շատ բծախնդիր չենք մոտենում համագործակցությանը։ Բացառությամբ այն արտիստների, որոնց հետ բավականին երկար ժամանակ զբաղվել ենք պրոդյուսերական աշխատանքներով, նրանց հարցում բծախնդիր ենք»,- ընդգծեց երաժիշտը։

Հեռուստադիտողին քաջածանոթ «Ամենակարող երգիչ», «Մենք մերոնցով» երաժշտական նախագծերի մտահղացման ու կայացման համահեղինակ Կարեն Համբարձումյանն ասում է, որ նման նախագիծ ստեղծելը իր երաժշտական գործընկերոջ՝ Սևակ Մելքոնյանի հետ իրենց վաղեմի երազանքն է եղել, որոնցից երկուսն արդեն համատեղ գրագետ աշխատանքի արդյունքում կյանքի են կոչել։ Բայց վստահեցրեց, որ առջևում սպասվում են նոր նախագծեր․ «Հեռուստանախագծերը հնարավորություն են տալիս հանրությանն ավելի լայնածավալ ներկայացնել մեր աշխատանքը, ստեղծագործությունները, երաժշտությունը։ Արդեն կյանքի ենք կոչել երկուսը, և պատրաստվում ենք մեկ այլ մեծ հեռուստատեսային նախագծի, որի փակագծերը դեռ չեմ ուզում բացել, միայն կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր երաժշտական ու յուրօրինակ նախագիծ է լինելու»,- հավելեց Կարենն ու ակնարկեց առաջիկայում մեծ մենահամերգի մասին, որն անժամկետ հետաձգվել էր նախ համավարակի, ապա Արցախյան վերջին պատերազմի պատճառով։

 

Հեղինակ՝ Աննա Ասատրյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան Այսօր, 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է Այսօր, 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Այսօր, 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել Այսօր, 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով Այսօր, 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է Այսօր, 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին Այսօր, 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է Այսօր, 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան Այսօր, 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան Այսօր, 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան Այսօր, 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Այսօր, 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները Այսօր, 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության Այսօր, 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով Այսօր, 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար Այսօր, 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը Այսօր, 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան Այսօր, 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան Այսօր, 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը Այսօր, 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար Այսօր, 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը Այսօր, 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Այսօր, 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են Այսօր, 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր Այսօր, 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը Այսօր, 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած Այսօր, 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային Այսօր, 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա Այսօր, 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր Այսօր, 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր Այսօր, 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Այսօր, 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան Այսօր, 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին Այսօր, 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար Այսօր, 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները Այսօր, 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել Այսօր, 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից Այսօր, 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի Այսօր, 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ Այսօր, 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի Այսօր, 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Այսօր, 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է