16/03/2022 09:44
«Հրապարակ». Ազգայնական Թաթոյանին փոխարինել է գլոբալիստ, եվրոպական արժեքներ պրոպագանդող Գրիգորյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամության թեմայով հասարակական խորհրդի նիստ է հրավիրել՝ ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երբ փորձել են քննարկել հաշմանդամության խնդիրները, նորընտիր օմբուդսմենը հմտորեն խոսակցությունը շրջել է և սկսել է խոսել խտրականությունից և հաշմանդամների մասին քննարկումը վերածել է սեռական փոքրամասնությունների թեմայով քննարկման:
Ներկաները հասկացել են, որ ազգայնական Թաթոյանին փոխարինել է գլոբալիստ, եվրոպական արժեքներ պրոպագանդող Գրիգորյանը, որի խնդիրը լինելու են ոչ թե սահմանամերձ բնակավայրերի և արցախցիների իրավունքների պաշտպանությունը, քաղբանտարկյալներն ու ազատ խոսքի ոտնահարումը, այլ սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը»։