16/03/2022 14:55
Միջոցներ են ձեռնարկվում, որ անշարժ գույքի շուկայում հնարավորինս քիչ լինեն անորակ ծառայություններ մատուցող ոչ պրոֆեսիոնալ ընկերությունները. նախարարություն
Էկոնոմիկայի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անշարժ գույքի շուկայում հնարավորինս քիչ լինեն անորակ ծառայություններ մատուցող ոչ պրոֆեսիոնալ ընկերությունները:
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համատեղ քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը։
Ըստ նախարարության՝ խնդիրներից մեկը, որին հաճախ բախվում են բնակարան փնտրելիս, list. am կայքում բնակարանների կրկնօրինակումն է:
Խարդախությունից խուսափելու համար նախարարությունը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ գտնվում են անմիջական կապի մեջ։