16/03/2022 19:10
Իսրայելում Քովիդի նոր՝ համակցված տեսակ են հայտնաբերել
Իսրայելի բժիշկները արտասահմանից վերադարձած երկու ուղևորի մոտ Կորոնավիրուսի նոր տարբերակ են հայտնաբերել, որը նման է «օմիկրոն» շտամի և նրա BA.2 տիպի համակցությանը, հայտնում է Yedioth Ahronoth պարբերականը՝ հղում անելով Իսրայելի առողջապահության նախարարությանը։
Պարբերականի տվյալներով՝ ուղևորները, երկիր ժամանելուն պես, ՊՇՌ թեստավորում են անցել, որի արդյունքները թույլ են տվել ենթադրել, որ կորոնավիրուսային վարակի նոր տարբերակ է հայտնաբերվել։
Վարակված երկու ուղևորների վիճակը միջին ծանրության է, նրանք, ըստ հրապարակման, բժշկական օգնության կարիք չունեն։