17/03/2022 21:18
ՆԱՏՕ-ն ռազմական մասնակցություն չի ունենա Ուկրաինայում հակամարտությանը․ Շոլց
Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմական միջամտություն չի ցուցաբերի Ուկրաինայի հակամարտությանը, բայց Արևմուտքը կշարունակի ֆինանսական ու հումանիտար օգնություն հատկացնել Ուկրաինային, ինչպես նաև այդ երկրին մատակարարել ռազմական նշանակության ապրանքներ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք Ուկրաինայի կողմից ենք, այդ մասին անհրաժեշտ է պարզ և հստակ ասել ․ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական միջամտություն չի լինի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի զենքերը հնարավորինս շուռ լռեն»,- հայտարարել է Շոլցը։
Օլաֆ Շոլցը միևնույն ժամանակ ասել է, որ այժմ ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակը պետք է լինի դաշինքի ամրապնդումը՝ Ուկրաինայում ծավալված իրադարձությունների ֆոնին։ Պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով ավելացնելու մասին Բեռլինի որոշումը, նրա խոսքով, դրա հստակ ազդակն է։