17/03/2022 16:09
Ուկրաինայի դեմ պատերազմի համար Ասադը Պուտինին խոստացել է 40 հազար մարտիկ
Ռուսաստանը Սիրիայում ակտիվորեն վարձկաններ է հավաքագրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար, այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարությունը որոշում է կայացրել օրական մինչև 300 զինյալ ուղարկել Ուկրաինա. վարձկանների առաջին խումբն Ռուսաստան է մեկնել մարտի 15-ին։
Ներկայումս հետախուզությունը գիտի ուղարկված 150 սիրիացիների մասին։
Հետախուզության տվյալներով՝ շուտով Սիրիայից Բելառուս և Ռուսաստան կտեղափոխվեն զենք, ռազմական տեխնիկա և այլ ռեսուրսներ։
Ընդհանուր առմամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստացել է Ռուսաստանին տրամադրել 40 հազար մարտիկ, որոնք պետք է կռվեն Ուկրաինայի դեմ, գրում է korrespondent.net-ը։