17/03/2022 12:05
Եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպենք, «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն 3-րդ նիստն է, ինչ առանց դիմակների են:
«Դա կախված է նրա հետ, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակն այսօր Հայաստանում բավականին բարվոք է, դեռ երեք շաբաթ առաջ նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը ու կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու», - ասաց նա:
Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպեն` «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի:
«Եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք լինի, ավելի խիստ ռեժիմների կանցնենք, այնպես որ՝ իմ կոչը, խնդրանքն է, որ պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն, այն մակարդակը, որ կա պատվաստումների, գոհացուցիչ չէ», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե կորոնավիրուսի հետևանքով մահացել է մոտ 9 հազար մարդ: