17/03/2022 17:28
Հայաստանը մեկ միասնական տաղավարով մասնակցում է «MITT Moscow» ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին
Հայաստանը մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվայում մարտի 15-17-ը «MITT Moscow» ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին։
Հայկական տաղավարում ներկայացված է Հայաստանի զբոսաշրջային առաջարկների բազմազանությունը՝ արկածային, գաստրո զբոսաշրջություն, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, Հայաստանի մշակութային արժեքները։
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ` Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում է 13 զբոսաշրջային ընկերություն։