17/03/2022 19:50
Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով Արցախի գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ Հանրապետությունում գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում, աշխատանքները դեռևս չեն ավարտվել։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։
Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- նշված է հայտարարությունում։