17/03/2022 11:05
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք. արձանագրվել է 3 մահ
Մարտի 17-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք: Կատարվել է 2480 թեստավորում, առողջացել՝ 140 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 202 դեպք, որոնցից 409 047-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2924 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8589 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1643 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 3 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 944 317 թեստավորում։