17/03/2022 17:56
Ուկրաինայում հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության աճի տեմպը կնվազի 1 տոկոսով․ OECD
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կանխատեսումներով՝ ուկրաինական հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության աճի տեմպը 2022 թվականին կդանդաղի 1 տոկոսով։
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գնահատմամբ՝ ուկրաինական հակամարտությունից առաջ արված կանխատեսումների համեմատ՝ համաշխարհային տնտեսական աճի տեմպն այս տարի կնվազի 1 տոկոսով, ինֆլյացիան կարող է աճել՝ հավելյալ 2 տոկոսով»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։
OECD-ն պարզաբանել է, որ Ռուսաստանին բաժին է ընկնում բնական գազի համաշխարհային մատակարարումների՝ 16, իսկ նավթի մատակարարումների՝ 11 տոկոսը։
«Եվրոպան մեծ կախվածության մեջ է ռուսական էներգակիրներից։ Այնտեղ գազի ընթացիկ գները, անցյալ տարվա համեմատ, աճել են ավելի քան 10 անգամ, իսկ նավթի գինն այս ընթացքում գրեթե կրկնակի է բարձրացել»,- նշել է կազմակերպությունը։
Վերջինիս կանխատեսումներով՝ գնաճը մեծ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում ապրանքների արտադրության և ծառայությունների ոլորտի վրա։